Ղազախստանի ԱԳՆ նախարար. Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին ընթանում է ժամանակացույցի համաձայն
Հայաստանի և Ղրղզստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ընթանում է ժամանակացույցին համապատասխան, չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Երլան Իդրիսովը:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին, որն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ին: Եվրասիական միությանը միանալու մտադրություն են արդեն հայտնել Հայաստանը և Ղրղզստանը:
«Ամեն ինչ ընթանում է նախագահների հանձնարարած ժամանակացույցի համաձայն»,- ասել է Իդրիսովը լրագրողներին՝ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Հայաստանը փաստացիորեն արդեն մտնում է մեր կազմակերպության մեջ: Նա ավելի շուտ է միանում, քան Ղրղզստանը: Մնացել են մի քանի տեխնիկական պահեր, և մենք այժմ զբաղվում ենք դրանց լուծմամբ»,- հավելել է ղազախստանցի նախարարը: Ըստ նրա՝ ժամանակացույցի համաձայն է ընթանում նաև ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միացման ճանապարհային քարտեզի իրականացումը:
ԵԱՏՄ-ի ստեղծումը Մաքսային միության մասնակից երկրներին ինտեգրման ավելի բարձր մակարդակի է բարձրացնում: Այդպիսով՝ ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն շուկայի (170 մլն մարդ) ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն, փոխանցում է ria.ru-ն:

ilur.am