Լրահոս

07.08.2014 13:34


Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին

Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջև նախօրեին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև օրերս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին և դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։

Այս խորագրի վերջին նյութերը