Քաղաքական

07.08.2014 13:37


Վ. Կարապետյան. «Մնում է, որ առանց Ղարաբաղի ստորագրության` Սերժ Սարգսյանը որևէ բան չստորագրի»

Վ. Կարապետյան. «Մնում է, որ առանց Ղարաբաղի ստորագրության` Սերժ Սարգսյանը որևէ բան չստորագրի»

«Կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ ինքը չգիտի ինչ անել, առհասարակ, շատ ենք խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանը դասվում է ստվերում գործող, ոչ հրապարակային գործիչների շարքում, զգուշանում է, որեւէ հայտարարություն անել, որովհետեւ չգիտի, թե հետեւանքը, արձագանքը ինչ է լինելու»,- Zham.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի լռությանը:
«Սա շատ մտահոգիչ է, շատ անհասկանալի է, որովհետեւ ժողովուրդը դրա կարիքը ունի, համենայնդեպս ուզում են լսել, թե այդ զոհերի պատճառն ինչն է եւ պատկան պաշտոնյաների խոսքը քիչ է: Առաջին պատասխանատուն` բանակցությունները փակուղի մտցնելու համար դա Սերժ Սարգսյանն է եւ լավ կլիներ, որ նա բացատրեր` ինչու են բանակցությունները փակուղում եւ որի պատճառով լարվածությունը սահմանի վրա նոր թափ ստացավ»,- ավելացրեց Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է վաղվա Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը` ապա ըստ Վլադիրմիր Կարապետյանի` ակնհայտ է, որ այդ հանդիպումը չի մտնում համանախագահների կողմից նախապատրաստված հանդիպումների շրջանակում:
«Համանախագահները փորձում էին Ֆրանսիայում, ապա Նյու Յորքում կազմակերպել հանդիպում, որտեղ կքննարկվեր այն փաստաթուղթը, որ կա սեղանի վրա:
Միաժամանակ Պուտինի նախաձեռնությունն այնքանով է դրական, որ չի կարող անդրադարձ չունենա շփման գծում լարվածության վրա: Այս պահին դեռ հստակ չէ Ալիեւի համաձայնությունը` եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ նման հանդիպում կայանա, մնում է, որ առանց Ղարաբաղի ստորագրության` Սերժ Սարգսյանը որեւէ բան չստորագրի:
Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը