Ս. Օհանյան. «Հակառակորդի գործողությունները աննախադեպ են 1994-ից հետո»
Կառավարության այսօրվա նիստը սկսվել է վերջին օրերի ընթացքում սահմանին զոհված զինվորների հիշատակը հարգելու մեկ րոպե լռությամբ: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գործադիրի անդամներին է ներկայացրել սահմանին տիրող իրավիճակը: Նա հայտնել է, որ այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից կատարվել է 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ, որից միայն 15-ը հուլիսից 25-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում:
«Լարված իրավիճակը դեռևս շարունակվում է, հակառակորդը կատարում է ծավալով և բնույթով ռազմական բնույթի աննախադեպ գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններ, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ»,- նշել է Ս. Օհանյանը:
Ըստ նախարարի` Ադրբեջանի գործողությունները սեփական մի շարք գյուղերում խուճապ է առաջացրել և արտահոսք:
«Հակառակորդի գործողությունները աննախադեպ են 1994-ից հետո: Տվյալ գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստում: Այս ամենը հետևանք է հռետորաբանության, նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և պարտվածի թերարժեքության վերացման»,- ասաց Օհանյանը` վստահեցնելով, որ մեր Զինված ուժերը և Պաշտպանության բանակը խստորեն պատժելու են խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով Ադրբեջանը տալիս է մարդկային զոհեր ու այդ արյունը իրենց խղճի վրա է: