Լրահոս

26.01.2011 12:14


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից' 37-ը, կողոպուտի 5 դեպքից' 4-ը, իսկ խուլիգանության 3 և խարդախության 24 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 34 դեպք:

Նույն ժամանակահատվածում' նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 6, գուղության' 8, խարդախության' 3 և խուլիգանության 1 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 7 մարդ զոհվել է, 37-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը