Ստեփան Գրիգորյան. «ԲՀԿ-ի վարկանիշը և ճանաչողականությունը ավելի բարձր են, քան ՀՀԿ-ինը»
Անդրադառնալով բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցկացրած հարցման հայաստանյան արդյունքներին, համաձայն որոնց հարցվածների26%-ը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ 21%-ը՝ ՀՀԿ-ին, քաղաքագետ Ստեփան Գիրգորյանը «7օր»-ին ասել է, թե այդ արդյունքները զարմանալի չեն։
-Մի բան կարելի է հստակ և միանշանակ ասել՝ «Բարգավաճ Հայաստանը», այո՛, օբյեկտիվ, բոլորս էլ տեսնում ենք, որ հասարակության մեջ կողմնակիցների ավելի խումբ ունի, քան թե իշխող կոալիցիայի գլխավոր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն։ Դա ակնհայտ է։ Այդ մասով բավական օբյեկտիվ սոցիոլոգիական հարցում են անցկացրել,-նշել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ հարցումը համապատասխանում է իրականությանը, քանի որ ԲՀԿ-ի վարկանիշը և ճանաչողականությունը ավելի բարձր են, քան ՀՀԿ-ինը։
Ստեփան Գրիգորյան. «ԲՀԿ-ի վարկանիշը և ճանաչողականությունը ավելի բարձր են, քան ՀՀԿ-ինը»
Անդրադառնալով բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցկացրած հարցման հայաստանյան արդյունքներին, համաձայն որոնց հարցվածների 26%-ը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ 21%-ը՝ ՀՀԿ-ին, քաղաքագետ Ստեփան Գիրգորյանը «7օր»-ին ասել է, թե այդ արդյունքները զարմանալի չեն։

7or.am