Իլհամ Ալիևի վարչակազմը երկու բանի վրա է հիմնված՝ նավթադոլարների ու «Գեբելսյան» ոճի հակահայկական քարոզչության (Սերժ Սարգսյանի գլխավորած վարչակազմն էլ է այդպիսին, քանզի այն նույնպես հիմնված է «նավթի» (մարդկանց արտահանում և մասնավոր տրանսֆերտների ստացում) և «Գեբելսյան» ոճի հակահայկական քարոզչության վրա)։
Նավթով սնվում է Իլհամի ընտանիքը, իսկ քարոզչությամբ կերակրում են ադրբեջանական ժողովրդին։
Տարիներ շարունակ Ադրբեջանի ցմահ սուլթանը նավթը վաճառել ու գրպանել է։ Եվ որպեսզի այդ ամենին տրվի «ազգային–ազատագրական» տեսք՝ պետական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել այն կոդը, թե ահա նավթի օգնությամբ զինվում ենք, որ հետ բերենք Ղարաբաղն ու մտնենք Երևան։
Վերջին օրերի սահմանային բախումները, սակայն, պայթեցրեին ալիևյան վարչակազմի քարոզչական փուչիկը։ Հայ զինվորներն ու սպաները փչացրեցին Ալիևին։ Ադրբեջանական ժողովուրդը տեսավ, որ նավթը լափվում է ոչ թե բանակն ուժեղացնելու, այլ Իլհամի կնոջ նյութական կայֆերն ու Իլհամի ագահությունը բավարարելու համար։
Եվս մի քանի պատժիչ գործողություն, և Բաքվում կարող է մեկնարկել իշխանափոխության գործընթացը, քանզի այնտեղ բոլորը չէ, որ ոչխար են ու հավատում են, որ Ղարաբաղը կարող են հետ բերել և մտնել Երևան։ Ա՛յ, դրանից է վախեցել Իլհամն ու ընկել չոլերը՝ ձեռքի հետ էլ «թվիթերյան» մարազմատիկ գրառումներ անելով։
Ալիևը վախեցել է իշխանափոխությունից

Սևակ Մինասյան