Լրահոս

08.09.2009 15:39


Ռաֆիկ Պետրոսյան. «ՀՀԿ–ն արձանագրությունների վավերացման հետ կապված բոլոր հարցերը կարող է ԱԺ–ում լուծել առանց որևէ այլ կուսակցության վրա հենվելու, առանց նրա օգնության»

Ռաֆիկ Պետրոսյան. «ՀՀԿ–ն արձանագրությունների վավերացման հետ կապված բոլոր հարցերը կարող է ԱԺ–ում  լուծել  առանց որևէ այլ կուսակցության վրա հենվելու, առանց նրա օգնության»

-Լավ կլիներ, որ բոլոր ուժերը, հատկապես՝ հին ազգային կուսակցությունը, լինեին ընդհանուր իշխանության, իշխանությունների կողքին կանգնած կուսակցությունների հետ։ Հակառակ կարծիքները մտավախություն են առաջ բերում, որն ինչ-որ կերպ կխոչընդոտի այդ բանակցություններն ու հարաբերությունները, բայց այնպես է դասավորված իրադրությունը, իշխանությունն այնպես է կառուցված, որ Հանրապետական կուսակցությունն իր այդ դիվանագիտական հարաբերությունների հետ կապված արձանագրությունների վավերացման բոլոր հարցերը կարող է ԱԺ-ում լուծել առանց որևէ այլ կուսակցության վրա հենվելու, առանց նրա օգնության,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին ընդդիմացող քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ-ի մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ Հանրապետական կուսակցությունն այնքան ուժ ու պատգամավորներ ունի խորհրդարանում, որ ցանկացած դեպքում վավերացնելու է այս արձանագրությունները։

-Իշխանությունը երբեք տեղի չի տա, որովհետև համոզված է իր քայլերի ճշմարտացիության մեջ։ Ամենամեծ կուսակցությունը համոզված է իր լիդերի և իր կողմից վարվող քաղաքականության մեջ,-հավելել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե եթե ցանկացած պարագայում վավերացվեն այդ արձանագրությունները, ինչի՞ համար է տրված մեզ այդ 6 շաբաթ ժամանակը, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանել է. «Այդ վեց շաբաթը միայն մեր համար չէ. Թուրքիայի մեջլիսի համար էլ է. այնտեղ ավելի ուժեղ  է ընդդիմությունը, քան մեր մոտ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը