Քաղաքական

08.08.2014 11:57


ԱԳՆ մամլո խոսնակը՝ Էրդողանի հայերին ուղղված խայտառակ հայտարարության մասին

ԱԳՆ մամլո խոսնակը՝ Էրդողանի հայերին ուղղված խայտառակ հայտարարության մասին

«Հենց նման հայտարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը»,-Արմինֆո գործակալությանը հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին խայտառակ հայտարարությունը, որով նա վիրավորանք էր համարել իրեն հայ անվանելը։

«Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։ Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել», - ասել է Տ. Բալայանը:

Այս խորագրի վերջին նյութերը