Լրահոս

08.09.2009 16:10


Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»

Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀԲ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը և հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Զրույցի ընթացքում նրանք նաև անդրադարձան ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական և տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը:

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը