Լրահոս

09.08.2014 11:39


Մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ-ի համահայստանյան հերթական բանակումը

Մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ-ի համահայստանյան հերթական բանակումը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը 2014 թ. օգոստոսի 8-12-ին Դիլիջանում կազմակերպում է ամենամյա համահայաստանյան բանակում: Բանակումի ուղղվածությունը մարզական-դաստիարկաչական է, որը նպատակ ունի բանակումի մասնակից դաշնակցական երիտասարդներին, որոնք բանակավայրում են հավաքվելու ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից տալ ոչ միայն մարզական պատրաստություն և հմտություններ, այլև գաղափարական դաստիարակություն և քաղաքական հմտություններ: Բանակումի ծրագիրը հագեցած է գաղափարական, քաղաքական, կուսակցական և քարոզչական թեմաների վերաբերյալ դասախոսությունների շարքով, քաղաքական դեմքերի և ազատամարտիկների հետ հանդիպումներով, արշավներով, ալպինիզմի պարապմունքներով, բնության մեջ գոյատևելու հմտություններով, ռազմա-մարտավարական պարապմունքների շարքով: Բանակումի օրակարգային հարցերից է Սփյուռքի, Արցախյան հիմնահարցի և Ջավախքի հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներ ծավալելը և դասախոսություններ լսելը:

Հնգօրյա բանակումի ընթացքում ՀՅԴ ՀԵՄ-ի բոլոր անդամները հնարավորություն կունենան քննարկումների, զրույցների միջոցով նախանշել իրենց առաջիկա գործունեության ընդհանուր ուղղությունները, մարտավարական քայլերը և քաղաքական զարգացումների վերաբեյալ ստանալով հավաստի տեղեկատվություն և վերլուծություն՝ նախապատրաստել տեղերում իրենց առաջիկա անելիքները:

Բանակումը, ինչպես միշտ, նոր լիցք և թափ է հաղորդում ՀՅԴ ՀԵՄ-ի աշխատանքներին և նպաստում միության անդամների, խմբերի և մարմինների ինքնակազմակերպման, հաշվետվության, գիտելիքների վերազինման, մարզական պատրաստվածության և գործունեության ավելի ակտիվացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը