Քաղաքական

08.09.2009 16:19


Հայ Ժողովուրդը նյութապաշտության և արդարության արանքում...

Հայ  Ժողովուրդը  նյութապաշտության  և արդարության      արանքում...

Հետևելով աշխարհասփյուռ հայության գլխին խաղացվող «հայ-թուրքական հարաբերությունների  նորմալացմանն  ուղղված»   ՀՀ  վարչակազմի վերջին ժամանակաշրջանի քայլերին, կարելի է եզրակացնել. որ մենք' հայերս կանգնած ենք դիլեմայի առջեւ.

-կամ պետք է ընդունենք ԱՄՆ-ի տարածաշրջանային խաղը' մոռանալ ցեղասպանության փաստերը և նրա հետևանքներն ու լծվել տարածաշրջանի եկամտաբեր տնտեսական ծրագրերին, որոնք, իբր, հարստացնելու են Հայաստանի Երրորդ Հանրապետության պետական բյուջեն,

-կամ հրաժարվել «դոլարային անձրևից» եւ վարել արդարությանն ուղղված իրավական գործառույթներ' աշխարհին ապացուցելու համար, որ կոտորել, թալանել, հայրենազրկել են մեզ...

  Եթե հակիրճ քննարկենք  նյութապաշտությանը տրվելու առաջին տարբերակի արդյունավետությունը, որի ժամանակ Հայաստանում իրականացվելու են իբր Նաբուկո գազատարի, Լոնդոն-Պեկին երկաթգծի, Տրասեկայի ու Ինոգեյթի տարանցիկությանն ուղղված ծրագրեր, ապա կստացվի, որ ՀՀ բյուջեն համալրելու լավ առիթներ են ի հայտ եկել, եթե չլիներ մի ,բայցե...

  Բայց ՀՀ շարքային քաղաքացուն ինչ, թե բյուջեն լցվելու է... Բյուջեն հիմա էլ է լիքը, նույնիսկ ճգնաժամի պայմաններում... Պետպաշտոնյաների աչքը լույս, մեզ ինչ...

  Ազգովի տրվելով  նյութապաշտությանը ու իրականացնելով ամերիկյան տարածաշրջանային ծրագրերը, լայն հնարավորություններ կբացենք կոռուպցիայի բոլոր դրսեւորումների համար, ինչն ակնհայտ է այսօրվա բյուջեի տարեկան ծախսային խայտառակությունների ֆոնի վրա...

  Եթե հակիրճ քննարկենք արդարության հասնելու դիլեմայի երկրորդ' դոնքիշոտյան ճանապարհը ընտրելու տարբերակը, ապա պարզ է դառնում, որ Հայ Ժողովուրդը լավ չի պատկերացնում իր ոտնահարված իրավունքների իրավական գնահատականներին ուղղված հաղթական գործընթացների արդյունավետությունը: Որպես ասվածի ապացույց ներկայացնեմ այս օրերին բազմակի հիշատակվող Կարսի պայմանագրից որոշակի դրույթներ:      

  Եթե պայմանագրին տանք ընդհանուր գնահատական, ապա այն կարելի է որակել որպես Թուրքիայի հաղթանակի իրավական ամրագրում և դրա ընդունում անդրկովկասյան արդեն սովետական հանրապետությունների եւ սովետական Ռուսաստանի կողմից: Քանի որ այդ պայմանագրով  Թուրքիան բոլոր մասնակից երկրներին պարտադրում է, որպեսզի.

-   Նախիջևանը դառնա ինքնավար մարզ' Ադրբեջանի խնամակալության ներքո,

-  Աջարիայի բնակչությանը տրվի լայն ինքնավարություն եւ, ըստ իր ցանկության, ,Հողային օրենքե ընդունելու իրավունք,

- Թուրքիային տրվում է Բաթումի նավահանգստի վրայով  ամեն տեսակի ապրանքներ ազատ, անտուրք  ներմուծելու եւ արտահանելու  իրավունք...

-    վրացական արոտավայրերը անարգել օգտագործելու իրավունք... եւ այլն:

  Բայց արի ու տես, որ այդտեղ էլ մի ,բայցե կա...

Խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրի 4-րդ հոդվածում մանրակրկիտ քարտեզագրված Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանային, որից էլ ակնհայտ է դառնում, որ Կարսի եւ Արդահանի վարչական տարածքները հանդիսանում են Հայկական ՍՍՀ-ի տարածքներ: Հետեւաբար 1921 թվականի հոկտեմբերի 13-ից մինչ օրս Թուրքիան այդ տարածքները տնօրինում է առանց որեւէ իրավական հիմնավորման:

  Այս անարդարության մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են նույնիսկ սովետական հայազգի ղեկավարները: Դեռեւս 1946 թվականի դեկտեմբերի 12-ին, Հայաստանի ՍՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Արտեմի Հարությունյանը, ԽՍՀՄ Գերագույն Սովետի դեպուտատ ընտրվելու նախընտրական ճառում (պարզվում է, այն ժամանակ էլ են նախընտրական ճառեր ասել ու ընտրվել) նշել է, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը անօրեն է տնօրինում Կարսի եւ Արդահանի վարչական տարածքները, քանի որ դրանք Սովետական Հայաստանին պատկանող տարածքներ են եւ պետք է շուտով վերաբնակեցվեն հայազգի հայրենադարձներով...

    Մեր արտաքին գերատեսչության լեզվական ոճաբանությամբ  առաջնորդվելով, ստացվում է, որ եզան տակ հորթ որոնողները, եթե լավ որոնեն, ապա ոչ թե հորթ, այլ մի ամբողջ սուրու կհայտնաբերեն. եւ պարզվում  է, թե որտեղ է թաղված ,շան գլուխըե ' Կարսի պայմանագրի 4-րդ հոդվածում ու այդ պատճառով  էր 2009 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան քողի տակ հրապարակված ,հայ-թուրքականե արձանագրություններում սեւով-սպիտակի վրա զետեղված.«...վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչմանե մասին դրույթը»...

  Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, ուզենք թե ոչ, դատապարտված ենք ընտրելու արդարության դժվարին, բայց արժանապատիվ պայքարի ուղին, քանի որ հենց Արդարության Հաղթանակի դեպքում է, որ կհարստանա Հայաստանի Երրորդ Հանրապետության պետական բյուջեն, էլ չեմ ասում, որ չի բացառվում, որ ստեղծվի Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը, իր նոր Սահմանադրությամբ ամրագրված եւ միջազգային նորմերով ընդլայնված սահմաններով...

Թե չէ ստացվում է ի՞նչ. կարելի է սպանել սեփական քաղաքացիներին ե'ւ Թուրքիայում, ե'ւ Ադրբեջանում զուտ էթնիկ պատկանելիությունից ելնելով'

օգտագործելով երկրի բանակն' իր ողջ հզորությամբ, ոստիկանությունը, կազմակերպված խուժանը, պետական կապի եւ տրանսպորտի միջոցները,

գրավել սեփական քաղաքացիների ,անտերե մնացած շարժական եւ անշարժ գույքը,

զրկել սեփական քաղաքացիներին հայրենիքից, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ:

21-րդ դարում կարելի՞ է շրջափակման մեջ պահել մի ողջ պետություն, որպեսզի հրահրվի սոցիալական աղետ, տնտեսության զրոյացում' խախտելով բազմաթիվ միջազգային նորմեր  ու ոչ մի պատասխանատվություն չկրել...

Իհարկե կարելի է, քանի որ մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդները առանց նախապայմանի համաձայն են նորից հարաբերվել, այս անգամ թուրքական հալվայի սեղանի շուրջ' ամերիկյան տեխնոլոգիայով պատրաստված...

Մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդներին ասում են' կեր քո բաժին հալվան ու ձայն մի հանիր. թե չէ ի՞նչ ես ձայնդ գցել գլուխդ, թե' հանցագործությո՜ւն մարդկության հանդեպ... միջազգային նորմե՜ր... Դու միայն կեր... կե՛ր, էլի կտանք...

Ու մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդների որոշ հատված սկսել է լփլփացնելով ուտել ամերիկյան տեխնոլոգիայով պատրաստված թուրքական հալվան, մտքի մեջ ու երբեմն էլ բարձրաձայն ասելով' ախր շատ համով է... 

Մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդների մեծամասնության «ոսկորը» երկար ժամանակ «սոված» է եղել ու հիմի ինչքան էլ ուտում է' չի կշտանում...

Մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդների մի զգալի հատված տասնյակ տներ է առնում, քանի որ երկար ժամանակ կարգին տանիք չի ունեցել, բայց էլի չի հագենում...

Մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդների շատ փոքրաթիվ հատված փորձում է վերականգնել պատանեկան ծանր տարիների բաց թողնվածը, հետեւաբար հավի ուղեղով, բայց մեծ փողերով ուզում է ժամանակը առաջ կամ հետ տա, բայց նույն քսակն արդեն կողքից կախված, թե չէ ի՞նչ, նորի՞ց ծակ կիսագուլպաներ...

 Տո, մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդներ... մի՞թե չեք լսում Սասունցի Դավթի հայտնի ֆիլմում հնչեցրածը, որտեղ հարցնում էր. " Էյ հե~յ, տղե'ք... էդ ի՞նչ եք անում... էդ ինչո՞վ էք զբաղված..."

Ունե՞ք պատասխանը...

Ակամայից մտքիս եկավ մեկ այլ հայկական "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմի վերջաբանը, որտեղ բոլոր հերոսները, ոստիկանն էլ ներառյալ, գոռում են' ,գողությո~ւն ենք արել... գողությո~ւն ենք արել... գողությո~ւն ենք արել...ե, իսկ գողություն բառից առաջ տեղադրելով ,պատմականե բառը' ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հարություն  Առաքելյան, մազապուրծների 2-րդ ու 3-րդ սերունդների ներկայացուցիչ

Այս խորագրի վերջին նյութերը