Լրահոս

08.09.2009 16:25


Հովհաննես Մարգարյանի մեկնաբանությունը Խաչատուր Սուքիասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ

Հովհաննես Մարգարյանի մեկնաբանությունը Խաչատուր Սուքիասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ

-Բոլորս էլ գիտենք, որ սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, և սա զուտ Խաչատուր Սուքիասյանի անձնական տեսակետն է։ Ես ըմբռնումով եմ մոտենում, առավել ևս, որ նա մեծամասնական ձևով ընտված պատգամավոր է,-«7օր»-ի հետ զրույում խոսելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ասել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Նույն կարծիքը նա հայտնել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված։

-Դա պատգամավորի համոզմունքն է, և, բնականաբար, այստեղ ավելի լավ է՝ շտապենք և անձամբ լսենք իր մենկնաբանությունը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի պատճառաբանությունները, թե ինչ դրդապատճառներով է դրել մանդատը, չունեմ,-նշել է նա։

Ըստ ՕԵԿ պատգամավորի՝ իշխանությունների կողմից ևս մեկ քայլ է արվել երկրում ներքաղաքական մթնոլորտի լարվածությունը թուլացնելու համար, երբ Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Այն հարցին, թե ինչու նման քայլ չարվեց նաև նույն մեղադրանքով կալանավորված Նիկոլ Փաշինյանի հետ, Հովհաննես Մարգարյանը պատասխանել է, որ դա իրավական հարթության խնդիր է։

-Որոշում կայացնողը արդարադատությունն է։ Իրավագիտության մեջ շատ հաճախ մեկնաբանվում է, թե տվյալ անձն ինչ չափով կարող է գործընթացին խոչընդոտ հանդիսանալ։ Ես դրական են գնահատում այն քայլը, որ խափանման միջոցն իրավապահ մարմինների համար չընդունվեց կալանքը, և ցանկացածի հանդեպ էլ լիներ այդ, մենք  դրական կգնահատեինք։ Ուղղակի բաներ կան, որոնց, իրավապահ մարմնի ներկայացուցիչ չլինելով, ես չեմ կարող պատասխանել,-հավելել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը