Այգեպարում հակառակորդի կրակոցներից 2 տուն ամբողջությամբ այրվել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա դադարեցվել է ընթացքը և իրականացվել հերթապահություն: Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով՝ Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:
Ըստ ԶԼՄ-ում տարածված տեղեկության՝ հրդեհի պատճառը հակառակորդի կողմից բացված կրակահերթն է եղել: Մասնավորապես, Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդի կրակոցից այս գիշեր երկու տուն է հրդեհվել։
«Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր են դարձել, ոչինչ չի մնացել»,-ասել է գյուղապետը:
Այգեպարում հակառակորդի կրակոցներից 2 տուն ամբողջությամբ այրվել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա դադարեցվել է ընթացքը և իրականացվել հերթապահություն:
Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով՝ Ա. Գ.-ին պատկանող տները:
Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են: