Մեկնաբանություն

11.08.2014 00:43


Վախթանգ Մարգարյան. Ի՞նչ եղավ Սոչիում

Վախթանգ Մարգարյան. Ի՞նչ եղավ Սոչիում

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով լուծել: Ալիևն էլ նշել է, թե հակամարտությունը պետք է լուծել ՄԱԿ–ի ընդունած բանաձևերի շրջանակներում։

Եվ այսպես, հակամարտության շփման գծում կտրուկ իրավիճակը սրած Ադրբեջանը, ի դեմս Իլհամ Ալիևի, հանկարծ հայտարարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, երկու օր առաջ նույն Ալիևը «Թվիթերի» իր միկրոբլոգում 1 ժամում ավելի քան 60 հայատյաց գրառում էր արել՝ պատերազմը վերսկսելու սպառնալիքներով:

Արդյոք Սոչիում ինչ-որ բան փոխվե՞ց:

Ընդունենք, որ նույնաբովանդակ հայտարություններ նախկին հանդիպումների ժամանակ էլ են եղել: Ընդունենք նաև, որ դրանք բանակցությունների «պրոտոկալային» մասն են: Բայց այսօր իրավիճակն այլ է: Ալիևը հայտարարում է ԼՂ հիմնահարցը ՄԱԿ–ի ընդունած բանաձևերի շրջանակներում լուծելու մասին: Սարգսյանն էլ ուզում է խնդիրը լուծված տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների շրջանակներում։ Երկու դեպքում էլ հայկական կողմը չի շահում ոչինչ և տալիս է ամեն ինչ։ Փաստորեն, ստացվում է, որ Ալիևի ու Սարգսյանի տեսակետները Ղարաբաղի հարցում, մեծ հաշվով, չեն տարբերվում։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչ Ուորլիքը հայտարարել էր. «Հայաստանը պետք է վերադարձնի «բոլոր գրավյալ» տարածքները»: Փոխարենը, որպես «փոխզիջում» հայկական կողմին՝ առաջարկվում են անորոշ խոստումներ:

Ալիևը միշտ պահանջել է ամբողջը: Սերժ Սարգսյանն էլ հույս է հայտնում, թե մոտ ապագայում խնդիրը կլուծվի: Ինչպե՞ս:

Այս խորագրի վերջին նյութերը