Մեկնաբանություն

14.08.2014 10:54


Ինքնապաշտպանական բնազդը պետք է որ զարթնի

Ինքնապաշտպանական բնազդը պետք է որ զարթնի

Այդպես էլ չկարողացա հասկանալ՝ ինչպե՞ս Բրեյվիկը, առանց որևէ դիմադրության արժանանալու, սպանեց 77 մարդու: Մարդասպանը միայնակ շրջում է կղզով, իրար հետևից սպանում երիտասարդներին, ու ոչ մի դիմադրություն:

Ինչո՞ւ զոհերից և ոչ մեկի մոտ չաշխատեց ինքնապաշտպանական, առավել ևս՝ ողջ մնալու բնազդը: Սա որպես մտորելու թեմա։

Ինչ-որ տեղ կարդացել էի, որ հասարակության դիմադրողականությունը մեծ չափով կախված է տվյալ համակարգի նրա ընկալումից: Բացարձակապես ոչ մի զուգահեռ չի անցկացվում բրեյվիկների գործոնի և մեր իրականության միջև: Բայց ցանկացած հանդուրժողականություն պետք է իր բանական սահմանն ունենա: Չափ ու սահման պետք է ունենա նաև համընդհանուր հանդուրժողականությունը չարաշահելու մղումը: Որ հետո այնպես չստացվի, որ կողքից հարց տան՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ համընդհանուր դժգոհության, բնակչության առնվազն 80 տոկոսի կողմից չընդունված լինելու և անարդյունավետ քաղաքականություն վարելու պարագայում Հայաստանի գործող իշխանության վերարտադրվելու ցանկությունը (սահմանադրական փոփոխություններ) կյանքի կոչվեց: Գոնե ինքնապաշտպանական բնազդը պե՞տք է որ զարթնի:

Ի դեպ, Բրեյվիկն այսօր 10 անգամ ավելի լավ պայմաններում է ապրում, քան Հայաստանի բնակչության կեսից ավելին:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը