Քաղաքական

08.09.2009 19:18


Հրանտ Մարգարյան. «Տարածքային ամբողջականությունը չի՞ վերաբերվում Ադրբեջանին։ Այդ դեպքում ո՞ւմ է վերաբերվում, Ֆրանսիայի՞ն»

Հրանտ Մարգարյան. «Տարածքային ամբողջականությունը չի՞ վերաբերվում Ադրբեջանին։ Այդ դեպքում ո՞ւմ է վերաբերվում, Ֆրանսիայի՞ն»

«Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես, օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների մասին խոսելիս, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ առաջին հերթին, փաստաթղթերը սխալ են թարգմանվել են՝ սխալ և զարմանալիորեն ի վնաս Հայաստանի։

Նա նաև նշել է, որ արձանագրություններում խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սակայն չի նշվում ազգերի ինքնորոշման իրավունքը.

-Տարածքային ամբողջականությունը չի՞ վերաբերվում Ադրբեջանին։ Այդ դեպքում ո՞ւմ է վերաբերվում, Ֆրանսիայի՞ն։ 70 տարի է սփյուռքում մարդիկ կարողացել են ցեղասպանությունը դարձնել հարց, որ այսօր Հայաստանը կարողանա դա օգտագործել, և այսպես գալ ու թեթև ձեռքով այդ հարցը զիջե՞լ, արժեզրկե՞լ։ Հանուն ինչի՞։ Սահմանը փակել էին իրենք, իրենք էլ թող բացեին և հետո նոր հարաբերություններ ստեղծեինք։  

Հրանտ Մարգարյանի խոսքերով, խնդիրը կայանում է նրանում, որ  հնարավորություն լինի ազդել և փոփոխություններ մտցնել արձանագրութոյւններում։

-Չեմ կարծում, որ մեր երկրի իշխանություններն անզգա են։ Եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի և կամք ցուցաբերի, դժվար թե իշխանությունները չլսեն այդ կամքը։ Կարևոր են այդ կամքի դրսևորուման չափը, շեշտադրումն ու վճռականությունը,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ հայ–թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացման հարցում ճիշտ չի համարում ո՛չ հանրաքվեն, ո՛չ էլ Ազգային ժողովի հաստատումը։ Հանրաքվեն, ըստ Հ.Մարգարյանի վտանգավոր է այն առումով, որ մեր երկրում չկա ճիշտ ընտրությունների ավանդույթ և ճիշտ կլիներ, որ «նախագահը հանրաքվեի փոխարեն փորձի քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի հիմքի վրա հասնել եզրակացության»։

-Քաղաքական էլիտան է, որ իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը։ Մենք իրավունք չունենք այս սոցիալական իրականության մեջ, ընտրությունների այն ավանդությամբ, որ մենք արդեն ունենք, հարցը տանել դեպի հանրաքվե։ Կարծում եմ, ճիշտ չէ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։

Բուն փաստաթղթի վերաբերյալ ՀՅ Դաշնակցոթյունը  շուտով հրատարակելու իր դիրքորոշումը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը