Լրահոս

26.11.2010 16:41


Գորան Լենմարկերն այլևս ԼՂ–ի և Վրաստանի հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ ԽՎ–ի հատուկ ներակայցուցիչը չէ

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի պատվավոր ներկայցուցիչ Գորան Լենմարկերն այլևս Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ հատուկ ներակայացուցիչը չէ։

Այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչ Անդրեաս Բեյկերը։

Նրա խոսքերով՝  2010թ. սեպտեմբերին Շվեդիայում կայացած ընտրությունների ժամանակ Գորան Լենմարկերը չի վերընտրվել և այլս չի հանդիսանում ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ։ Սակայն նա շարունակում է մնալ ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ։

Բեյկերի խոսքերով՝ ԼՂ-ի և Վրաստանի հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներակայացուցչի պաշտոնը թափուր է մնացել։

Այս խորագրի վերջին նյութերը