Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործն ուղարկվել է դատարան: Ըստ մեղադրանքի՝ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է` ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պատճառված վնասը՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:
Գոմեշի մսի գործը դատարանում է
Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործն ուղարկվել է դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է` ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պատճառված վնասը՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:
pastinfo.am