Քաղաքական

15.08.2014 14:46


Սեյրան Օհանյան. «Լարվածությունը թուլացել է. կրակոցները հասել են նվազագույնի»

Սեյրան Օհանյան. «Լարվածությունը թուլացել է. կրակոցները հասել են նվազագույնի»

-Հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է: Լարվածությունը թուլացել է, կրակոցները հասել են նվազագույնի,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշել է, որ Արցախի սահմաններին ևս այս օրերին հանգիստ է: Օհանյանի ներկայացմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևիցե անկանոն կրակոցների չեն պատասխանում. պատասխանում են դիպուկահարների կրակոցներին կամ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ դիվերսիաներից զերծ մնալու համար
Ինչ վերաբերում է Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելուն, պաշտպանության նախարարը հայտնել է, որ «Կարմիր խաչ» կազմակերպությունն աշխատում է այդ ուղղությամբ. կլինի կա՛մ փոխանակում, կա՛մ վերադարձ:

Այս խորագրի վերջին նյութերը