Լրահոս

15.08.2014 15:37


Մոսկվայում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մոսկվայում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. օգոստոսի 15-ին հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:

Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

Ս.թ. օգոստոսի 16-ին, այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի մասնակցությունը ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Այս խորագրի վերջին նյութերը