Ինչո՞ւ է Բաղրամյան 26–ը խրախուսում հակառուսական ու հակապուտինական քարոզը
Սերժ Սարգսյանի՝ ՄՄ մտնելու որոշումից, տխրահռչակ Զորի Գայկովիչի հայտնի նամակից և Արտաշես Գեղամյանի՝ Բաքվում ունեցած ելույթից հետո Հայաստանում ռուսահպատակ ուժերի ու անհատների թեման կարելի է փակված համարել։ Ամեն ինչ բոլորի աչքի առաջ է կատարվել, և ամեն ինչ շատ պարզ է։
Ուշագրավն այն է, սակայն, որ Բաղրամյան 26–ը հրապարակավ իր հավատարմության երդումները տալով Գյուլիստանի պայմանագրին և ցուցադրաբար հաճոյանալով Պուտինին՝ ամեն կերպ խրախուսում է հակառուսական քարոզն ու ՌԴ նախագահի դեմ արշավներ կազմակերպում համացանցում (այդ գործի մեջ մասնագիտացած տարատեսակ հաճախորդներ կան՝ «կուսակցություններից» մինչև ֆեյսբուքյան «ակտիվիստներ»)։
Շատերին է զարմանալի թվում այդ երևույթը, բայց զարմանալ պետք չէ, քանզի դրա տակ դրված է Սերժ Սարգսյանի հաշվարկը։ Հաշվարկն այդ պարզունակ է, բայց նա այլ տարբերակ չի գտել։
Հակառուսական արշավներ կազմակերպելով՝ Սերժ Սարգսյանն ուզում է Կրեմլին ցույց տալ, որ Հայաստանում լուրջ հակառուսական ալիք կա, և ինքը մի կերպ է կարողանում դրա դեմն առնել։
«Ես զոռով եմ պահում «նարնջագույն» գործընթացները Հայաստանում, և եթե ես իշխանության ղեկին չլինեմ, ապա հակառուսական ուժերը կհաղթեն, ու ՌԴ–ն կկորցնի իր ազդեցությունն այստեղ, և հետևաբար, պետք է օգնել և ֆինասավորել ինձ, որպեսզի կարողանամ պահել ռուսական գիծը»,– ռուսներին է ուզում հասկացնել Սարգսյանը։
Պուտինի հայաստանյան այցի ընացքում պարզ դարձավ, որ Սարգսյանի այս քաղաքականությունն ամբողջությամբ տապալվել է, քանզի բոլորը տեսան, որ արտաքին կողմնորոշումների թեման ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը չի հետաքրքրում (հակապուտինական ակցիային մասնակցում էին մի քանի ճղճղան հաճախորդներ և նրանց ջրերն ընկած փոքրաթիվ «ազնիվ քյարփինջներ)։ Իսկ դա ցույց տվեց, որ Ս. Սարգսյանին չի հաջողվել ներքին խնդիրներն արտաքին արհեստական օրակարգերի միջոցով քողածածկել. համացանցային «հանրահավաքներով» մարդկանց աչքերին թոզ չես փչի։
Սերժ Սարգսյանի հրահանգով գործող դավիթշահնազարյանները, իգորմուրադյանները, արամսարգսյանները, աղասիենոքյանները սուպերմարգինալ դաշտում են գտնվում, և հնարավոր չէ նրանցից հակառուսական հեղափոխականներ ստանալ, մանավանդ որ հայ ժողովրդին, մեծ հաշվով, չեն հետաքրքրում արևմտամետ–ռուսամետ կեղծ բաժանումները։
Ու չնայած այս ամենին՝ ՀՀԿ ղեկավարը շարունակում է իր հակառուսական քարոզը՝ հույս ունենալով, որ վերը նշված բանաձևի շրջանակներում Մոսկվայում հնարավորություն կունենա ներկայանալ որպես հակառուսականության դեմ պայքարող գործիչ։ Բայց դե, Մոսկվայում արցունքներին չեն հավատում։
Եվ ամենակարևորը՝ Մոսկվան, Վաշինգտոնը կամ Բրյուսելը չեն լուծելու մեր խնդիրները։ Բոլոր հարցերը լուծվելու են Երևանում։ Ավելի կոնկրետ՝ Ազատության հրապարակում։

Սևակ Մինասյան