Լրահոս

16.08.2014 17:56


Իվետա Տոնոյան. «Բացարձակ ցնդաբանություն է հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը, թե Գևորգ Խաչատրյանը ծեծի է ենթարկվել»

Իվետա Տոնոյան. «Բացարձակ ցնդաբանություն է հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը, թե Գևորգ Խաչատրյանը ծեծի է ենթարկվել»

«Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել է, թե «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող Գևորգ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից եւ, իբր, ծեծի ենթարկվել: Այս կապակցությամբ «Top-News.am»-ը պարզաբանում խնդրեց «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյանից, որը մեր հետ զրույցում ասաց. ««Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող Գևորգ Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ իսկապես ազատվել է աշխատանքից: Աշխատանքից հեռացման հիմք է հանդիսացել նրա՝ մասնագիտական պարտականությունների պատշաճ կերպով չիրականացնելը, որին հաջորդել է նախազգուշացում, ապա նաև՝ աշխատանքից հեռացում: Կարծում եմ՝ սրանում որևէ արտառոց բան չկա, ինձ համար տարօրինակ ու զարմանալի էր միայն որոշ լրատվամիջոցների՝ այս հարցի հետ կապված բարձրացրած աղմուկը, որն ակնհայտորեն արհեստական բնույթ է կրում: Բացարձակ ցնդաբանություն է հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը, թե Գևորգ Խաչատրյանը ծեծի է ենթարկվել: Կարծում եմ՝ սա պարզապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անառողջ երևակայության բորբոքման արդյունք է: Ոչ ավելին»:

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/36128.html

Այս խորագրի վերջին նյութերը