Հայաստանում 92 տոկոս է կազմում ՏՏ ոլորտում չարտոնված ծրագրային փաթեթների օգտագործումն ու տարածումը
Մտավոր սեփականության համաշխարհային Ալիանսի, որի անդամ է նաև «Business software alliance» (BSA) միջազգային ընկերությունը, 2008 թվականի տարեկան հաշվետվությամբ արձանագրվել է, որ Հայաստանում 92 տոկոս է կազմում ՏՏ ոլորտում չարտոնված ծրագրային փաթեթների օգտագործումն ու տարածումը /«պիրատությունը»' հենությունը/: Այս երևույթը, համաձայն ընկերության վերլուծությունների և փաստարկների, լրջորեն վնասում է Հայաստանի հանրապետության տնտեսությանը:
Հայաստանյան համակարգչային վաճառքով զբաղվող կենտրոնների զգալի մասն այսօր հաճախորդներին չի առաջարկում արտոնագրված ծրագրային փաթեթներ, ինչի պատճառով համակարգիչ գնողների մեծ մասը, պարզապես, տեղեկացված չէ, թե ինչ խնդիրներ կարող են ծագել չարտոնագրված ծրագրերով զինված համակարգիչ գնելու դեպքում:
Օգոստոսի 12-ից 24-ը BSA կազմակերպությունը' միջազգային ասպարեզում ընդունված մեթոդոլոգիա կիրառելով, մոնիթորինգային ծրագիր է իրականացրել Երևան քաղաքի 20 համակարգիչների վաճառք ապահովող կենտրոններում ' պարզելու արդյոք կենտրոնների աշխատակիցներն առաջարկո՞ւմ են BSA կազմակերպության անդամ ընկերությունների օրիգինալ ապրանքները հաճախորդներին: Որպես թիրախ ընտրվել է 20 պատահական համակարգչային կենտրոն, որտեղ նշված ժամանակահատվածում 100 այցելություն է արվել: Յուրաքանչյուր կենտրոնում եղել է 5 այցելություն, որոնք կազմակերպվել են տարբեր օրերի, տարբեր ժամերի, նախապես վերապատրաստված մոնիթորինգի մասնակիցների կողմից: Մոնիթորինգի մասնակիցները, որպես հաճախորդ, յուրաքանչյուր կենտրոն այցելելուց հետո ձևաթուղթ են լրացրել, որտեղ համապատասխան հարցերի միջոցով ամրագրվել է, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերել վաճառողը հաճախորդի նկատմամբ, երբ վերջինս ցանկություն է հայտնել համակարգիչ գնել, հատկապես, խոսք եղե՞լ է արդյոք արտոնագրված ծրագրերի, մասին:
Արդյունքում պարզվել է, որ նշված 20 կենտրոններից միայն չորսն են առաջարկել արտոնագրված ծրագրեր /UniComp, Doxx, Bever, Computer Service/, և հրաժարվել են չարտոնագրված ծրագիր տեղադրելու գնորդի առաջարկը կատարելուց, մնացած 16-ը այս կամ այլ չափով առաջարկել են չարտոնագրված ծրագրային փաթեթներ' այդպիսով վտանգելով նոր գնված համակարգչի բնականոն աշխատանքը: Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ կենտրոններ առհասարկ չեն առաջարկել արտոնագրված ծրագրերի փաթեթներ, ավելին' եղել են դեպքեր, երբ ուղղակի «խորհուրդ» չեն տվել արտոնագրված ծրագրերի տեղադրումը:
«Մոնիթորինգի արդյունքների հրապարակումը մարդկանց և կազմակերպություններին վարկաբեկելու խնդիր չի հետապնդում: Մենք փորձում ենք իրազեկել սպառողին բնօրինակ ծրագրերի առավելությունների վերաբերյալ և խրախուսել ու աջակցել համակարգիչ վաճառող այն խանութներին, որոնք գործում են օրինական դաշտում»,- ասում է BSA կազմակերպության իրավական գծով խորհրդատու Նարինե Մկրտչյանը:
BSA-ը պարբերաբար կատարելու է նմանատիպ մոնիթորինգային ծրագրեր' նպատակ հետապնդելով հասարակության լայն շրջանին իրազեկել չարտոնագրված ծրագրերի օգտագործման և տարածման բարձր ռիսկերի մասին:

BSA կազմակերպություն