Երբ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն մտել էր Հայաստան ու գումարվել ներքին քաղաքականությանը, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ճգնաժամը կշրջանցի մեր երկիրը, ու մենք դեռ մի բան էլ կօգտվենք ճգնաժամից։ Ըստ այդ տեսության՝ համաշխարհային փոթորկոտ ափերից փողերը կգան խաղաղ նավահանգիստ հանդիսացող Հայաստան, ու մենք կծաղկենք։
Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ ճգնաժամը, ներքին ու արտաքին գործոնների ազդեցության տակ, ոչ միայն չշրջանցեց Հայաստանը, այլև մենք ՀՆԱ անկման ցուցանիշով համաշխարհային ռեկորդ սահմանեցինք՝ 2009թ. դոլարային հաշվարկով գրանցելով մոտ 40 տոկոս անկում։
Տիգրան Սարգսյանին վերջերս ստիպված եղան հանել աշխատանքից, բայց նրա դավանած բլեֆային ու փուչիկ կառավարման մեթոդից դեռ շարունակում են օգտվել, քանզի այդպես ավելի հեշտ է։
Հիմա էլ հայտարարում են, թե Ռուսաստանի ու Արևմուտքի հակամարտությունից, փոխադարձաբար կիրառվող պատժամիջոցներից կարող ենք օգտվել՝ զարկ տալով գյուղատնտեսությանը։
Ի դեպ, այս իշխանությունները մի անգամ էլ էին դեմքով դեպի գյուղը շրջվել և զարկ տվել գյուղատնտեսությանը։ Արդյունքները տպավորիչ էին. կովերի կթման թեմայով դասախոսությունների վրա Տիգրան Սարգսյանին հաջողվել էր «դուրս գրել» մոտ 17 միլիոն դոլար։
Թե ինչքան փող է հիմա «դուրս գրվելու», կերևա առաջիկայում, բայց դե, դրան սպասել պետք չէ։ Պետք է պարզապես վերացնել այն մեթոդը, որով Տիգրան Սարգսյանն ու իր շեֆը կառավարում են։ Իսկ դրան հասնելու համար այլ ճանապարհ, քան իշխանափոխությունն է, չկա։
Տիգրանը գնաց, բայց մեթոդը մնաց

Կորյուն Մանուկյան