Երեկ Հովիկ Աբրահամյանը լրագրողների ներկայությամբ հայտարարել էր, որ չգիտի, թե ում է պատկանում «Ալեքս Գրիգ» ընկերությունը կամ «Կրպակ» խանութների ցանցը: Իսկ օրեր առաջ էլ հայտարարել էր, որ չգիտի, թե ում է պատկանում Վանաձորի քիմիական գործարանը:
Սա այն պարագայում, երբ միջին տարիքի դպրոցականից սկսած՝ յուրաքանչյուր հայաստանցի հստակ կասի, թե ովքեր են այս ձեռնարկությունների տերերը:
Թե ինչու է վարչապետը ընտրել չիմանալու տարբերակը, դժվար չէ կռահել: Սակայն մարդկայնորեն հետաքրքիր է, թե է՞լ ինչ չգիտի նա «ում ինչ է պատկանում» հարցի շրջանակներում:
Իսկ գիտի՞ արդյոք Հովիկ Աբրահամյանը, թե ով է, ասենք, իր դեմ օրը 5 վարկաբեկիչ հոդված գրող և իրեն ամեն օր անձնական վիրավորանքներ հասցնող «1in.am»-ի տերը:
Իսկ գիտի՞ արդյոք վարչապետը, թե ում են պատկանում մարդկանց կեղեքող արագաչափերն ու կարմիր գծերը:
Գուցե գիտի՞, թե ով է Հայաստանի թիվ 1 փայ մտնողը կամ բենզինի ու դիզվառելիքի շուկան մոնոպոլիզացնողը և այլն: Եթե չգիտի, կարող է ժողովրդի հետ իր անմիջական հանդիպումների ժամանակ հարցնել։ Մարդիկ մեծ սիրով կպատասխանեն և ահագին ինֆորմացիա կտան նրան:
Ի՞նչ գիտի, և ի՞նչ չգիտի վարչապետը

Վարդան Մկրտչյան