Լրահոս

22.08.2014 14:14


Երևանում մեկնարկել է «Հազվագյուտ քիմիական էլեմենտներ` արդյունահանում, բաժանում և ժամանակակից նյութեր» միջազգային սիմպոզիումը

Երևանում մեկնարկել է «Հազվագյուտ քիմիական էլեմենտներ` արդյունահանում, բաժանում և ժամանակակից նյութեր» միջազգային սիմպոզիումը

Երևանում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հազվագյուտ քիմիական էլեմենտներ` արդյունահանում, բաժանում և ժամանակակից նյութեր» I միջազգային սիմպոզիումը: Սիմպոզիումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, «Էկոատոմ» գիտաարտադրական միավորումը /ՀՀ/, «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարանը /ՌԴ/, Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանը /ՌԴ/: Քննարկմանն են ներկայացվել 21 գիտական աշխատանք, որոնք վերաբերվում են նոր տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին, հազվագյուտ էլեմենտների հիման վրա նանոնյութերի օգտագործմանը, ռադիոակտիվ թափոնների վերամշակմանը, լյումինաֆորների հիման վրա էներգախնայող տեխնոլոգիաների մշակմանը և այլն: Սիմպոզիումի շրջանակներում անց կացվում են կլոր սեղաններ, որտեղ քննարկվում են համատեղ գիտական ուղղությունները: Նախատեսվում է 3 փոխըմբռնման հուշագրերի ստորագրում` ՀՀ ԳԱԱ-ի և «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարանի /ՌԴ/ միջև, ՀՀ ԳԱԱ-ի և Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի /ՌԴ/ միջև և «Էկոատոմ» գիտաարտադրական միավորման և Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի /ՌԴ/ միջև: Սիմպոզիումի աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 27-ը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը