Հայաստանում վաղուց եկել է ժամանակը (դեռ մի բան էլ անցել է) երկրի քաղաքական-հասարակական կյանքում «երկրի ճակատագրով մտահոգված» ու տարբեր ամպլուաներում հանդես եկող դեմքերին հանել ջրի երես: Թե չէ, արդեն մի տեսակ անտանելի է դառնում:
Կարելի էր անուն առ անուն անցնել բոլոր նրանց վրայով, ովքեր «ոռնալով» գաղջի դեմ՝ մեծապես նպաստեցին այդ մթնոլորտի ու այսօրվա իրողությունների հաստատմանը, բայց դրա ժամանակը չէ: Առավել ևս, որ այդպիսինների (իսկ նրանք այդքան էլ քիչ չեն) ժամանակներն ավարտվում են: Հիմա բուն թեմայի մասին:
Իշխանության, կամ պարզապես Բաղրամյան 26-ի բարձր հովանու ներքո գտնվող ԶԼՄ-ները, անձինք և այլն, իբր դժգոհելով Հայաստանի այսօրվա վիճակից՝ կրկին փորձում են «սաղացնել» թեզը, թե «Իշխանությունը մեղավոր չէ՝ մեղավոր է ընդդիմությունը», կամ «Իշխանությունը մեղավոր չէ՝ ժողովուրդը պահանջկոտ չէ» ու նման իշխանահաճո ձևակերպումներ: Լավ: Մոտենում է ոչիշխանական ուժերի՝ իշխանությանը ներկայացրած պահանջների կատարման վերջնաժամկետը: Այսինքն, մոտենում է քաղաքական նոր գործընթաների մեկնարկը: Ուզո՞ւմ էիք պահանջկոտ ժողովուրդ ու ընդդիմություն: Կտեսնե՛ք: Պարզ է, որ ամբողջ ճիգով կախվելու եք թափ հավաքող գնացքի փակ դռներից՝ դրա ընթացքը կոտրելու համար: Բայց իմաստը՞: Համ էլ՝ ոչ մի բան չի ստացվի։ Ալիքի դեմ դուրս գալն առնվազն անգրագիտություն է։
Քաղաքական աշնանն ընդառաջ

Վախթանգ Մարգարյան