Նոյեմբերի 25-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1991 թ. ծնված Տաթևիկ Պ.-ն՝ հայտնելով, որ նոյեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, ոմն Վիտալիկ և Արթուր, Կոմիտասի պողոտայում գտնվող ՙՍԱՍ՚ սուպերմարկետի մոտից իրեն խաբեությամբ տարել են Գրիբոյեդովի փողոցի 2 շենքի թիվ 4 բնակարան, դանակի սպառնալիքով զրկել ազատությունից և վերցրել մոտը եղած նոր փոշեկուլը: Աղջիկը քիչ անց օգտվելով նրանց անուշադրությունից, փախել է: Նոյեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վիկտոր Է.-ին և 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որոնք խոստովանել են կատարածը: Դանակը և փոշեկուլն առգրավված են: Կատարվում է նախաքննություն:
Դանակի սպառնալիքով