Իսկ դուք ասում եք, թե իշխանությունները երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաշվի չեն առնում, կամ չեն կարողանում դիմագրավել այդ մարտահրավերներին:
Ահա, խնդրեմ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է համացանցում լայն տարածում գտած «Ice Bucket» մարտահրավերը եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սեպտեմբերի 1-ինախաշեմինկոչեմանումօգնելնաևանապահովընտանիքներիերեխաներին՝դպրոցիննախապատրաստելուհամար…»:
Բացի այդ, տեսանյութ է տեղադրել, որում տեսնում ենք նախկին կարմիրշորտիկավոր բազեական Աշոտյանին՝ այս անգամ չալպուտուրիկ շորտիկով:
Մարտահրավերը սառցե լոգանքն է, եւ նա վերոնշյալ տեքստն արտաբերելուց հետո վերցնում է սառցե ջրով լի դույլը եւ շուռ տալիս գլխին:
Սա իսկական սխրանք է, դրա համար էլ նրա ողջ գերատեսչությունը, հանրապետության բոլոր ՀՀԿ-ական մանկավարժներն ու ուսանողներն ամբողջ օրը լայքում էին ու մեկնաբանություններ թողնում Աշոտյանի տեսանյութի ներքո:
Հիացած գրել են. «Կեցցե՛ ամենաերիտասարդ նախարարը, կեցցե՛ կոմպլեքսներ չունեցող նախարարը, կեցցե՛ ամենախիզախ նախարարը»:
Մի խոսքով, բիս ու բրավիսիմո:
Սույն ֆլեշմոբն անցկացվում է ողջ աշխարհում, բարեգործական ակցիա է, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ):
Փորձեցի պարզել, թե դա ինչ հիվանդություն է:
Ահա՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդությունն առաջացնում է նյարդերի խանգարում, որի դեպքում մարմնի կամայական շարժումները հսկող նյարդային բջիջները վնասվում են եւ չեն հաղորդակցվում մկանների հետ:
Ճիշտ եւ ճիշտ այսօր մեր երկրում տիրող վիճակի նկարագրությունն է:
Այս ախտորոշումը համապատասխանում է այն վիճակին, որում ապրում ենք:
Երկիրն՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, կորցրել է առաջ շարժվելու կարողությունը եւ անշարժացել է:
Ավելորդ է ասել, որ նման վիճակի երկիրը հասցրել են Աշոտյանի կուսակցությունը եւ նրա առաջնորդը:
Դե, Աշոտյանն էլ սառույցը լցնելով գլխին՝ դիմագրավում է այս մարտահրավերը՝ փորձելով փրկել երկիրը «կողմնային սկլերոզից»: Բայց դե, կյանքը ցույց է տալիս, որ ավելի շուտ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդները կբուժվեն, քան Հայաստանը ոտքի կկանգնի այս իշխանությունների օրոք։
Այնպես որ, հայ ժողովուրդը պետք է ընդունի մարտահրավերն ու սառը ցնցուղի ֆունկցիա կատարի աշոտյանների և նրանց շեֆի համար։
Չալպուտուրիկ շորտիկն ու կողմնային սկլերոզը
Իսկ դուք ասում եք, թե իշխանությունները երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաշվի չեն առնում, կամ չեն կարողանում դիմագրավել այդ մարտահրավերներին:
Ահա, խնդրեմ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է համացանցում լայն տարածում գտած «Ice Bucket» մարտահրավերը եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընդունել եմ մարտահրավերը (Y)։ Առողջություն եմ մաղթում բոլորին:
Սեպտեմբերի 1-ի նախաշեմին կոչ եմ անում օգնել նաև անապահով ընտանիքների երեխաներին՝ դպրոցին նախապատրաստելու համար…»:
Բացի այդ, տեսանյութ է տեղադրել, որում տեսնում ենք նախկին կարմիրշորտիկավոր բազեական Աշոտյանին՝ այս անգամ չալպուտուրիկ շորտիկով:
Մարտահրավերը սառցե լոգանքն է, եւ նա վերոնշյալ տեքստն արտաբերելուց հետո վերցնում է սառցե ջրով լի դույլը եւ շուռ տալիս գլխին:
Սա իսկական սխրանք է, դրա համար էլ նրա ողջ գերատեսչությունը, հանրապետության բոլոր ՀՀԿ-ական մանկավարժներն ու ուսանողներն ամբողջ օրը լայքում էին ու մեկնաբանություններ թողնում Աշոտյանի տեսանյութի ներքո:
Հիացած գրել են. «Կեցցե՛ ամենաերիտասարդ նախարարը, կեցցե՛ կոմպլեքսներ չունեցող նախարարը, կեցցե՛ ամենախիզախ նախարարը»:
Մի խոսքով, բիս ու բրավիսիմո:
Սույն ֆլեշմոբն անցկացվում է ողջ աշխարհում, բարեգործական ակցիա է, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ):
Փորձեցի պարզել, թե դա ինչ հիվանդություն է:
Ահա՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդությունն առաջացնում է նյարդերի խանգարում, որի դեպքում մարմնի կամայական շարժումները հսկող նյարդային բջիջները վնասվում են եւ չեն հաղորդակցվում մկանների հետ:
Ճիշտ եւ ճիշտ այսօր մեր երկրում տիրող վիճակի նկարագրությունն է:
Այս ախտորոշումը համապատասխանում է այն վիճակին, որում ապրում ենք:
Երկիրն՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, կորցրել է առաջ շարժվելու կարողությունը եւ անշարժացել է:
Ավելորդ է ասել, որ նման վիճակի երկիրը հասցրել են Աշոտյանի կուսակցությունը եւ նրա առաջնորդը:
Դե, Աշոտյանն էլ սառույցը լցնելով գլխին՝ դիմագրավում է այս մարտահրավերը՝ փորձելով փրկել երկիրը «կողմնային սկլերոզից»: Բայց դե, կյանքը ցույց է տալիս, որ ավելի շուտ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդները կբուժվեն, քան Հայաստանը ոտքի կկանգնի այս իշխանությունների օրոք։
Այնպես որ, հայ ժողովուրդը պետք է ընդունի մարտահրավերն ու սառը ցնցուղի ֆունկցիա կատարի աշոտյանների և նրանց շեֆի համար։
Կիմա Եղիազարյան