Աշխարհ

25.08.2014 11:02


Իրաքյան Քրդստանի ղեկավարը Բայդենի հետ զրույցում խոստացել է աջակցել Իրաքի վարչապետին

Իրաքյան Քրդստանի ղեկավարը Բայդենի հետ զրույցում խոստացել է  աջակցել Իրաքի վարչապետին

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին զրուցել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Նրանք քննարկել են «Իսլամական պետությանը» հակազդելու հարցերը: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նրանք (Բայդենը և Բարզանին) կարևորել են շարունակվող պատմական համագործակցությունը քրդական ստորաբաժանումների և իրաքյան զորքերի միջև, որի շնորհիվ, ԱՄՆ-ի և մյուս գործընկերների աջակցությամբ, հնարավոր եղավ ազատել ռազմավարական մոսուլյան ջրամբարը», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Նախագահ Բարզանին հաստատել է իր մտադրությունը՝ աջակցելու վարչապետ Հեյդար ալ-Աբադիին և Իրաքի մյուս առաջնորդներին՝ պայմանով՝ շտապ ձևավորել նոր իրաքյան կառավարություն», - մանրամասնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը