Սիրիայի հարցով հանդիպումն ավարտվել է ահաբեկչության դեմ պայքարի համաձայնությամբ
Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Քաթարի և ՄԱԷ–ի ԱԳՆ ղեկավարները, որոնք նախօրեին հավաքվել էին սաուդյան Ջիդդա քաղաքում՝ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար, կողմ են արտահայտվել ահաբեկչության և ծայրահեղական գաղափարախոսության հակազդեցությանը տարածաշրջանում։ Այս մասին հաղորդում է սաուդյան պաշտոնական տեղեկատվական գործակալությունը:
Բանակցություննների կարևոր արդյունքը, համաձայն փաստաթղթի, դարձել է «ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում առավել սուր բախումների քաղաքական կարգավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը»:
Հիշեցնենք՝ ահաբեկչական «Իսլամական պետություն» կրոնական կազմակերպությունը, որն անցյալում կապեր ուներ «Ալ-Քաիդայի» հետ, առավել հզորացավ Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում՝ մարտնչելով կառավարական զորքերի դեմ և ամենադաժաններից մեկի «փառքը» ձեռք բերելով: Մի քանի ամիս անց կազմակերպությունն ակտիվացրել է իր գործողությունն Իրաքում: Օգտվելով իրաքյան սուննիների՝ Բաղդադի քաղաքականությունից դժգոհությունից, խմբավորումը լայն գործողություն է ծավալել՝ գրավելով զգալի տարածքներ երկրի հյուսիս և հյուսիսարևմտյան նահանգներում, որտեղ հայտարարել է, այսպես կոչված, «իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: