Լրահոս

25.08.2014 12:40


Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Իրաքի նախագահին ահաբեկչության դեմ ամբողջական արշավ կազմակերպել

Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Իրաքի նախագահին ահաբեկչության դեմ ամբողջական արշավ կազմակերպել

Իրաքի ԱԳ նախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային համագործակցության կոչ է արել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում:

Նախօրեին Իրաքի նախագահ Ֆուադ Մահասումի հետ հանդիպմանը Զարիֆը հայտարարել է, որ «հասել է տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ ամբողջական արշավ կազմակերպելու ժամանակը»:

«Իրանն Իրաքի կողքին է եղել «Իսլամական պետություն» կազմակերպության ինքնակոչիկների՝ իրաքյան ժողովրդի դեմ իրականացրած ահաբեկչության առաջին իսկ օրվանից, - մեջբերում է Զարիֆին «ԻՌՆԱ» գործակալությունը:

«Նրանք՝ ահաբեկիչները, վտանգավոր են ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար: Մենք արդեն աջակցել ենք մեր քուրդ և շիա, ինչպես նաև սուննի եղբայրներին, - ընդգծել է Զարիֆը: - Նրանք նույնպես ահռելի կորուստներ են կրել ահաբեկիչների գործողություններից Իրաքում»:

Իր կողմից Իրաքի նախագահ Ֆուադ Մահասումը ողջունել է քրդերի, սուննիների և շիաների համագործակցությունը: Ներկայումս, նրա խոսքերով, «առաջին հերթին անհրաժեշտ է հզոր և ուժեղ իշխանություն ստեղծել Իրաքում»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Թեհրանին մարդասիրական օգնության և ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը