Լրահոս

25.08.2014 14:54


Հնարավոր է՝ Իրանն արագացնի պաղեստինցիներին զինելու գործընթացը

Հնարավոր է՝ Իրանն արագացնի պաղեստինցիներին զինելու գործընթացը

Իրանը պատասխան հարված կտա իսրայելական անօդաչու թռչող սարքը Նաթազե միջուկային համալիրի շրջան ուղղելու դեպքում: Այս մասին այսօր հայտարարել է «Իսլամական պետության պահակազոր» կորպուսի հրամանատարներից մեկը՝ գեներալ Ալի Գաջի Զադեն:

«Ի պատասխան անօդաչու հետախուզության Իրանի փակ տարածք՝ հնարավոր է՝ արագացվի պաղեստինցիների շտապ զինումն Արևմտյան ափին», - նշվում է հաղորդագրության մեջ՝ տեղադրված կԿորպուսի պաշտոնական կայքում:

Այսօր Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ խփված անօդաչու թռչող սարքի մնացորդներն արդեն հասցվել են երկրի գիտական լաբորատորիաներից մեկը, որտեղ իրանցի փորձագետները կփորձեն ներբեռնել թռչող սարքի տվյալները հիշողության կրիչներից:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը