Իրաքի նոր վարչապետը հույս ունի շուտով նոր Կառավարություն ձևավորել
Իրաքի վարչապետ նշանակված Հայդեր ալ-Աբադին հույս է հայտնել Կառավարության թեկնածուների ցուցակը նախապատրաստել առաջիկա երկու օրվա ընթացքում։ Այս մասին այսօր հայտնել է իրաքյան հեռուստաընկերությունը:
«Կառավարություն ձևավորելու բանակցությունները կառուցողական էին. ենթադրում եմ, որ հստակությունը կազմի վերաբերյալ կպարզվի առաջիկա երկու օրը», - հայտարարել է ալ-Աբադին:
Հիշեցնենք՝ Իրաքի նախագահն օգոստոսի 11-ին պաշտոնապես հանձնարարել էր խոշոր շիական «Ազգային դաշինք» խորհրդարանական միության թեկնածու Հայդեր ալ-Աբադինին ազգային համաձայնության կառավարություն ձևավորել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից, ազգային և կրոնական փոքրամասնություններից Իրաքում կայունությունն ու միասնությունը վերականգնելու համար, և հակազդել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: