Լրահոս

25.08.2014 16:35


Քեթրին Էշթոնն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին Բրյուսելում

Քեթրին Էշթոնն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին Բրյուսելում

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը միջուկային խնդրով կկայանա սեպտեմբերի 1-ին Բրյուսելում: Այս մասին այսօր հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Հանդիպման գլխավոր նպատակը պետք է դառնա «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համընդգրկուն համաձայնության հասնելու բանակցությունները շարունակելու մեխանիզմները քննարկելը», որոնք ՄԱԿ-ի միջազգային միջնորդների «վեցնյակի» անունից վարում է Քեթրին Էշթոնը:

Կողմերը մտադիր են համաձայնագրի կնքմանը հասնել մինչև նոյեմբերի 24-ը Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցներից խուսափելու համար: Ենթադրվում է, որ «վեցնյակի» հաջորդ՝ ամբողջական ձևաչափով հանդիպումը կկայանա Նյու-Յորքում սեպտեմբերի 16-ին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը