Լրահոս

26.01.2011 13:00


Turan ադրբեջանական գործակալությունը հաստատել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի անհարիր գործողությունների մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը նախօրեին հաստատեց «Երկրամաս» թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «զրույցներ» է ունենում մոսկվայի թատրոններում աշխատող ազգությամբ ադրբեջանցի դերասանների հետ և սպառնում նրանց պատասխանատվության ենթարկել' հայ-ադրբեջանական հարբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու դեպքում (տես' http://contact.az/topics_ru.asp?id=790&pb=19&vr=ru&yr=2011&mn=1&day=24&mdn=1).

Հիշեցնենք, որ ադրբեջանցի դերասանը, ում մասնակցությամբ դեկտեմբերին նկարահանվել էին բազմաթիվ տեսարաններ, ադրբեջանական ԶԼՄ-ների' ֆիլմի շուրջ ծավալված հիստերիայի պատճառով, օրերս հրաժարվել էր նախագծում մասնակցելուց:

«Կարծես թե հայկական քարոզչության դեմ Բաքվի պայքարը տալիս է իր արդյունքը: Ամեն դեպքում, պայքարն ընդդեմ «Ընդհատված երգի» հաջողվեց,- հաղորդում է Turan-ը' դրանով իսկ հաստատելով, որ, փաստացիորեն, «Ընդատված երգի» դեմ թունոտ արշավն արդեն իրականացվում է պետական մակարդակով' ի դեմս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի:

Սա ևս մեկ անգամ վկայում է, պաշտոնական Բաքվի' հայկական կողմի հետ կառուցողական երկխոսություն չվարելը սկզբունքի վերածելու մասին: 

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի կարծիքով այս անհարիր քայլից հետո շինծու և ծիծաղելի են թվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի' Հայաստանի հետ «ժողովրդական դիվանագիտության» մասին «մտադրություններն» ու հայտարարությունները:

Նկարահանող խումբը դիտարկում է Ադրբեջանի դեսպանի գործողությունները որպես հայերի և հայկական ամեն ինչի նկատմամբ անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում և ցավով է նշում, որ նման վերաբերմունքը դառնում է գերակայող Ադրբեջանի իշխանության բարձրագույն օղակներում:

Այնուամենայնիվ, չնայած ադրբեջանական կողմի ջանքերին, «Ընդհատված երգ» ֆիլմում ադրբեջանցու դերը կատարելու է ադրբեջանցի դերասան: Երկու երկրների հասարակության իրական հետաքրքրությունը ապագա կինոնկարի նկատմամբ հեշտությամբ կարելի է ապացուցել մեկ փաստով. ֆիլմի պաշտոնական' www.prervannaya-pesnya.ru կայքը' գործարկման առաջին շաբաթվա ընթացքում, ունեցել է 60729 այցելու, որից 20598-ը Ադրբեջանում գրանցված IP-հասցեներից:

Չնայած կինոնկարի տապալմանն ուղղված հուսահատ քայլերին, ֆիլմի ստեղծողները համոզված են, որ նույնիսկ այս իրավիճակում դեռևս սպառված չեն բաց երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները: Նկարահանող խումբը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ անձանց և կողմերի հետ: «Ընդհատված երգը» ֆիլմի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջում:

Այս խորագրի վերջին նյութերը