Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. հյուրասենյակում հայտնաբերել են վիրավոր ամուսնուն և նրա կնոջ դին
Արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի թիվ 57 բնակարանում կասկածելի վիճաբանություն է տեղի ունենում եւ բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կոտրելով տան դուռը՝ հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի եւ վիրավոր տղամարդու, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Բակում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած կնոջ անունը Մելանյա էր, իսկ ամուսնունը՝ Էդվարդ, ովքեր ունեին երկու չափահաս երեխա՝ մի տղա, մի աղջիկ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբերել է հանցագործության գործիք դանակն ու ածելին, որոնք քննիչն առգրավվեց ընթերակաների ներկայությամբ:
Ոստիկանությունը վարկածների մեջ քննարկում է նաև, որ հնարավոր է՝ ամուսինը սպանել է կնոջը, այնուհետև դանակի մի քանի հարվածներով ինքնավնասել է իրեն: