«Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Երբ անդրադառնում ենք անցած շաբաթներին երկու կողմերի միջեւ տեղի ունեցած հեռակա «խայթոցներին», փոքր-ինչ զարմանալի է թվում Թուրքիայի հրավերն ընդունելու հայկական կողմի որոշումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսելով իր էթնիկ ծագման վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցությունների մասին, հայտարարեց. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներե՛ք, բայց նույնիսկ հայ են ասել»:
Նրա այս հայտարարությունն այնպես խոցեց հայոց իշխանություններին, որ ԱԳՆ-ից անմիջապես արձագանքեցին. «Նմանռասիստականհայտարարություններըպատիվչենբերումորևէմեկինևհատկապեսպետությանղեկավարին:
Արձագանքեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ հայերիհամարէլվիրավորականկլիներ, եթեպարզվեր, որԷրդողանըհայէ:
Չանցած մի քանի օր՝ նույն Սերժ Սարգսյանը շնորհավորեց «Ձերդ գերազանցությանը» Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ շնորհավորական ուղերձում, մաղթանքներից բացի, հույս հայտնելով, որ Էրդողանը կյանքի կկոչի տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները։
«Դուք,անկասկած,ունեքհնարավորություն՝Ձերեռանդըներդնելումերկողմիցձեռքբերվածերկկողմպայմանավորվածություններնառանցնախապայմաններիկյանքիկոչելուգործում»,– նշված էր Սերժ Սարգսյանի նամակում:
Մարդը «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունից ձեռ չի քաշում, էլի, հո զոռով չի՞: Անգամ Էրդողանի վիրավորանքը կուլ տալուց հետո եւ, իհարկե, առաջին հերթին՝ 2009-ից այս կողմ այդ արձանագրությունների նկատմամբ թուրքական կողմի դրսեւորած արհամարհական վերաբերմունքից հետո էլ (ի տարբերություն Հայաստանի՝ այդ փաստաթղթերը Թուրքիան այդպես էլ չմտցրեց իր օրենսդիր մարմնի օրակարգ, քանի որ արդեն իսկ ստացել էր իր ուզածն ու անցել գրոհի) Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողականությանը» վերջ չի տալիս:
Այսքանից հետո Սերժ Սարգսյանը որոշել է Էրդողանի ռասիստական հայտարարությունից զարհուրած մեր ԱԳՆ-ի պատվիրակությանն ուղարկել Թուրքիա:
Ազգային արժանապատվության ոտնահարման հերթական դրսեւորման ականատեսն ենք դառնում:
Դժվար է ասել, թե «Ձերդ գերազանցությունն» ինչ է մտածել, որ հրավեր է ուղարկել Հայաստանին, բայց որ Սերժ Սարգսյանը «գլխապատառ» համաձայնել է ընդունել նրա հրավերը, իրողություն է:
Ակնհայտ է, որ ԱԳՆ–ն շփոթված է, եւ դեռ չի հրապարակում պատվիրակության կազմը։
«Մենքլրացուցիչկհայտնենք, եթեգնալուլինենք»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Կայքերից մեկի հարցին, թե՝ այսինքն, դեռ պարզ չէ՞` գնալո՞ւ են, թե՞ ոչ, նա պատասխանել է. «Եսայդպիսիբանչասացի. եսասացի, որլրացուցիչկհայտնենք. Նախագահնասելէ, որ,հավանաբար,դակլինիԱԳնախարարիմակարդակով»:
Ուրեմն, Էդվարդ Նալբանդյանը գնալու է Թուրքիա: Թերևս, տեղում ծանոթանալու համար ռասիզմի դրսևորումներին։
Հետեւաբար, ենթադրվում է «թշերի քաշքշման» նոր փուլի սկիզբ:
Նալբանդյանի թշերի հերթական փորձությունը
«Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Երբ անդրադառնում ենք անցած շաբաթներին երկու կողմերի միջեւ տեղի ունեցած հեռակա «խայթոցներին», փոքր-ինչ զարմանալի է թվում Թուրքիայի հրավերն ընդունելու հայկական կողմի որոշումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսելով իր էթնիկ ծագման վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցությունների մասին, հայտարարեց. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներե՛ք, բայց նույնիսկ հայ են ասել»:
Նրա այս հայտարարությունն այնպես խոցեց հայոց իշխանություններին, որ ԱԳՆ-ից անմիջապես արձագանքեցին. «Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին:
Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել:
Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը:
Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»։
Արձագանքեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է:
Չանցած մի քանի օր՝ նույն Սերժ Սարգսյանը շնորհավորեց «Ձերդ գերազանցությանը» Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ շնորհավորական ուղերձում, մաղթանքներից բացի, հույս հայտնելով, որ Էրդողանը կյանքի կկոչի տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները։
«Դուք, անկասկած, ունեք հնարավորություն՝ Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»,– նշված էր Սերժ Սարգսյանի նամակում:
Մարդը «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունից ձեռ չի քաշում, էլի, հո զոռով չի՞: Անգամ Էրդողանի վիրավորանքը կուլ տալուց հետո եւ, իհարկե, առաջին հերթին՝ 2009-ից այս կողմ այդ արձանագրությունների նկատմամբ թուրքական կողմի դրսեւորած արհամարհական վերաբերմունքից հետո էլ (ի տարբերություն Հայաստանի՝ այդ փաստաթղթերը Թուրքիան այդպես էլ չմտցրեց իր օրենսդիր մարմնի օրակարգ, քանի որ արդեն իսկ ստացել էր իր ուզածն ու անցել գրոհի) Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողականությանը» վերջ չի տալիս:
Այսքանից հետո Սերժ Սարգսյանը որոշել է Էրդողանի ռասիստական հայտարարությունից զարհուրած մեր ԱԳՆ-ի պատվիրակությանն ուղարկել Թուրքիա:
Ազգային արժանապատվության ոտնահարման հերթական դրսեւորման ականատեսն ենք դառնում:
Դժվար է ասել, թե «Ձերդ գերազանցությունն» ինչ է մտածել, որ հրավեր է ուղարկել Հայաստանին, բայց որ Սերժ Սարգսյանը «գլխապատառ» համաձայնել է ընդունել նրա հրավերը, իրողություն է:
Ակնհայտ է, որ ԱԳՆ–ն շփոթված է, եւ դեռ չի հրապարակում պատվիրակության կազմը։
«Մենք լրացուցիչ կհայտնենք, եթե գնալու լինենք»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Կայքերից մեկի հարցին, թե՝ այսինքն, դեռ պարզ չէ՞` գնալո՞ւ են, թե՞ ոչ, նա պատասխանել է. «Ես այդպիսի բան չասացի. ես ասացի, որ լրացուցիչ կհայտնենք. Նախագահն ասել է, որ, հավանաբար, դա կլինի ԱԳ նախարարի մակարդակով»:
Ուրեմն, Էդվարդ Նալբանդյանը գնալու է Թուրքիա: Թերևս, տեղում ծանոթանալու համար ռասիզմի դրսևորումներին։
Հետեւաբար, ենթադրվում է «թշերի քաշքշման» նոր փուլի սկիզբ:
Կիմա Եղիազարյան