Օբաման թույլատրել է հետախուզական թռիչքները Սիրիայում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլ է տվել ամերիկյան հատուկ ծառայություններին հետախուզություն իրականացնել Սիրիայի երկնքում: Այս մասին «ԱՐ» տեղեկատվական գործակալությանը հաղորդել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ «Իսլամական պետության» զինյալների հետ մարտեր մղելով՝ Սիրիայի տարածքում Վաշինգտոնը հուսալի տեղեկատվության կարիք ունի: Նրանց կարծիքով հետախուզական թռիչքները կարևոր տարր են նման տեղեկատվության հավաքագրման համար:
Ըստ փորձագետների՝ այդ քայլը կարող է կասեցնել օդային հարվածները: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հրաժարվել է քննարկել տվյալ թեման:
«Մենք չենք պատրաստվում մեկնաբանություններ տալ հետախուզության հարցերով», - ասել է նա: Նրա խոսքերով՝ ԻՊ–ի հետ պայքարում Վաշինգտոնը «կօգտագործի բոլոր հնարավորությունները»։
Երկուշաբթի էլ ԱՄՆ ԶՈւ կոմիտետի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Էդուարդ Թոմասը հայտարարել էր. «Մենք խնդրի լուծման տարբերակներ ենք պատրաստում Սիրիայում և Իրաքում»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: