Քաղաքացուն ծեծած ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի համաձայն` վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության կայքը։ Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացուն ծեծած ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի համաձայն` վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության կայքը։
Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: