Լրահոս

26.08.2014 13:05


Սպանության փորձ Արտաշատում

Սպանության փորձ Արտաշատում

Օգոստոսի 26-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Աբրահամ Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում, տան դիմաց, անհայտ անձը անհայտ տիպի 9 մմ տրամաչափի հրազենից մի քանի անգամ կրակել է Աբրահամ Պ.-ի ուղղությամբ` պատճառելով վնասվածքները և դիմել փախուստի:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը