Սպիտակ տուն. «Օբաման ոչ մի որոշում չի ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «դեռևս որևէ որոշում չի ընդունել ռազմական գործողությունների վերաբերյալ Սիրիայում»: Դա հաստատել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը լրագրողների համար հերթական ճեպազրույցում:
Միաժամանակ, Էռնեստն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահն իրեն իրավունք է վերապահում օգտագործել ցանկացած միջոց, ներառյալ՝ ռազմական ուժ, ամերիկացիներին և ամերիկյան շահերը պաշտպանելու համար:
Սիրիայում ուժի կիրառման հարցը բարձրացվել է «Իսլամական պետության» ծայրահեղականներին հակազդելու համապատկերին: Էռնեստն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահն «արդեն գործնականում ցուցադրել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու պատրաստակամությունը ամերիկացի ժողովրդին պաշտպանելու համար՝ անկախ սահմաններից»: Որպես օրինակ՝ նա բերել է Պակիստանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը, որը կատարել է ԱՄՆ հատուկ ծառայությունը՝ Օբամայի կարգադրությամբ՝ «առանց պակիստանյան Կառավարության հրավերի»:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: