Ի՞նչ եք մի խառնվել իրար: Իհարկե, հերթական աշունն է լինելու՝ առաջին զանգ, դեղնած տերևներ, անձրևներ...
Հերթական աշունը իշխանության համար, որը երկրի առնվազն 80 տոկոսի նյարդերի ու մաշկի հաշվին փորձելու է անել հնարավորինը, որ «հերթականը» դառնա «մշտական»՝ մշտական գաղջ: Այլ հարց է, թե արդյոք կհաջողվի՞ դա իրականացնել։
Աշունը հերթական է լինելու նաև Հայաստանի այսօրվա ներկան իրականում փոխել ցանկացողների համար: Մի տարբերությամբ՝ հերթական աշունը նորի հաստատման ճանապարհին:
Ինչ էլ որ ասեն, որքան էլ փորձեն մեկնարկած գործընթացը ներկայացնել որպես հերթական, միևնույն է, քայլն արված է: Իշխանությանը ներկայացված պահանջներն ունեն վերջնաժամկետ: Եթե հիշում եք, տարիներ առաջ Արամ Զավենի Սարգսյանը, նարնջագույն փողկապից չբաժանվելով, գարնանը հայտարարում էր, թե աշնանը իշխանափոխություն կլինի, աշնանն ասում էր, որ իշխանափոխությունը հաստատ գարնանը կլինի, ու այպես շարունակ... Այնքան հայտարարեց, մինչև «իշխանափոխվեց»: Իշխանության «կադրային ռեզերվում» նրա նմաններն այսօր քիչ չեն. մարդիկ, որոնց այլևս ոչ մի փոփոխություն պետք չէ: Պարզ է, որ հենց նրանք են հերթական աշնան մասին այսուայնկողմ հայտարարում: Հաճախորդներին պետք է, որ այս աշունը հերթականը լինի, որպեսզի իրենք արտահերթ պատվերներ ստանեն Բաղրամյան 26–ից։ Բայց դե, այդ տիպի մարդկանց լսողն ո՞վ է...
Աշնանը հաշված օրեր են մնացել: Մենք կապրենք, դուք կտեսնեք:
Մենք կապրենք, դուք կտեսնեք

Վախթանգ Մարգարյան