ՀԿ նախագահ. «Իսլամիստներն իրենց առաջ նպատակ են դրել ոչնչացնել եզդիներին»
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր առաջ նպատակ է դրել ոչնչացնել եզդիներին»,-այսօրվա ասուլիսին հայտնել է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:
Ըստ բանախոսի՝ Իրաքում եզդիների առաջ պայման է դրված՝ կա՛մ պետք է իսլամ ընդունեն, կա՛մ ենթարկվեն կոտորածների:
«Սա եզդինեի 74-րդ ցեղասպանությունն է: Նրանց նկատմամբ նույն մեթոդներն են կիրառվում, ինչ Հայոց ցեղասպանության ժամանակ»,- ասել է Ավդալյանը՝ նշելով, որ եզդի տղամարդկանց միանգամից սպանում են, իսկ կանանց և երեխաներին առևանգում են, այնուհետև սև շուկայում վաճառում:

7or.am