«Բաշնեֆտի» նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՌԴ–ում հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավել «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովը: «ИТАР-ТАСС»-ի հետ զրույցում Ռահիմովի փաստաբան Իլնուր Սալիմյանովը հայտնել է, որ այդ որոշման մասին դեռ ոչ ծանուցում են ստացել, ոչ էլ Քննչական կոմիտե ներկայանալու պաշտոնական հրավեր է եղել: Չի հայտարարվել նաև հետախուզում:
Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրտազա Ռահիմովի որդին՝ Ուրալ Ռահիմովը, մեղադրվում է ապօրինի ճանապարհով ստացված դրամական միջոցների օրինականացման համար:
Ինչպես հայտնի է, նույն քրեական գործով ձերբակալվել էր նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը:

7or.am