Լրահոս

26.08.2014 15:12


Կանադան պատրաստ է առերեսման Ռուսաստանի հետ

Կանադան պատրաստ է առերեսման Ռուսաստանի հետ

Կանադան մտահոգ է Ռուսաստանի ռազմական ներուժի զարգացմամբ Արկտիկայում և պատրաստ է պաշտպանել սեփական շահերը տարածաշրջանում ռազմական միջոցներով: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդտը «Բերլինգսկե» թերթին տված հարցազրույցում: Երկուշաբթի նա Կոպենհագենում հանդիպել է դանիացի գործընկեր Մարթին Լիդեգորոմին:

«Մենք անհանգստացած ենք և մտադիր ենք պաշտպանել Կանադայի ինքնիշխանությունն Արկտիկայում, - ասել է Բերդտը, - մեզ համար դա ռազմավարական առաջնահերթություն է...»:

Ինչպես նշվում է թերթում, ուկրաինական ճգնաժամը բացասական է անդրադարձել արևմտյան երկրների և Ռուսաստանի համագործակցության վրա Արկտիկայում: Կանադացի նախարարը կոչ է արել Արկտիկայի խորհրդի մասնակից պետություններին «նստել և խնդիրները լուծել կառուցողական մեթոդով»:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը