Լրահոս

26.08.2014 16:45


Մինսկում հնարավոր է՝ կայանա Պուտին-Պորոշենկո առանձնազրույցը

Մինսկում  հնարավոր է՝ կայանա Պուտին-Պորոշենկո առանձնազրույցը

«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մինսկում կայացել է Բելառուսի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Պյոտոր Պորոշենկոյի հանդիպումը: Ուկրաինայի ղեկավարը հույս է հայտնել, որ նախատեսված հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար համաձայնություն ձեռք բերել:
«Անկեղծորեն հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումները կբերեն այնպիսի համաձայնության, որը խաղաղություն կբերի Ուկրաինայում»,-ասել է Պորոշենկոն:
Նա ընդգծել է, որ Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների ու Եվրամիության պաշտոնատար անձանց հետ հանդիպումը հնարավորություն կտա քննարկել առանցքային հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում տեղի է ունենում Մաքսային միության անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ղեկավարների և Ուկրաինայի նախագահի հանդիպումը, որին մասնակցում են նաև ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, եվրահանձնակատարներ Կարել դե Գյուխտը և Գյունտեր Էտտինգերը:

Ավելի վաղ Կրեմլում չեն բացառել նաև, որ Մինսկում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձնազրույցը:

Այս խորագրի վերջին նյութերը