Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Հաջիմբային Աբխազիայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Հարգարժան Ռաուլ Ջումկի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու եւ Աբխազիայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա:
Լեռնային Ղարաբաղում կարեւորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը եւ հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի: Ընդունեք մեկ անգամ եւս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում` հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման»: