Մեկնաբանություն

27.08.2014 12:10


Հերակլիտեսն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

Հերակլիտեսն՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

Կամ Հերակլիտեսն ինչ-որ բան սխալ էր հաշվարկել իր պնդումներում, կամ էլ Հայաստանի իշխանությունն ինքն իրեն դուրս մղեց հնարավոր բոլոր նորմերից ու օրենքներից:

«Նույն գետը երկու անգամ չես մտնի»,- ասում էր մեծ մտածողը՝ բերելով պարզ ու հստակ հիմնավորում. կյանքը շարժում է, ամեն ինչ փոփոխական է:

Նույն գետը երկրորդ անգամ պարզապես հնարավոր չէ մտնել, քանի որ ջուրը հոսող է՝ լրիվ այլ է, ինչ մեկ վայրկյան առաջ էր:

Հայաստանի իշխանությունը համառորեն փորձում է ապացուցել, որ նույն գետն անընդհատ կարելի է մտնել՝ չհասկանալով, որ ոչ միայն ջուրը հոսող է, այլև գետը վաղուց առաջվանը չի: Վտանգավոր մոլորություն:

Առանց այդ էլ խճճվել եք գետի տիղմի մեջ: Ո՞ւր եք ձեզ գցում հորդացած ջուրը: Հրաժարվե՛ք սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտքից: Եթե նույնիսկ տեսականորեն դա ձեզ հաջովի, միևնույն է, լրիվ այլ ջուր եք մտնելու: Հավերժ ոչինչ չկա, առավել ևս՝ իշխանություն: Հանրաքվեն լրիվ այլ բանի կվերածվի, ինչը կստիպի թախիծով հիշել հին ջրի մասին։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ 20-րդ դարում գիտնականները տարբեր բանաձևերի միջոցով ապացուցեցին, որ Հերակլիտեսի դրույթը տարածվում է նյութական կյանքի բոլոր ոլորտների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը